ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նկարիչը չունի մռայլ օրեր

Նկարիչը չունի մռայլ օրեր
24.02.2017 | 12:02

Նրա վրձնահարվածը անկրկնելի է և անհատական: Այն կարող է մոլորեցնել մեզ իր իմպրեսիոնիստական ձևով, բայց նրա պատկերած օբյեկտները պարզ ու հստակ են, ունեն հստակ ուրվագիծ, ոչ թե ողողված են իմպրեսիոնիզմի ոճով:


Համլետ Ասատրյանի յուրաքանչյուր հորինվածք ստեղծված է մաժորային ոգեշնչմամբ: Նկարչի աշխատանքներից հոսում է այն անդորրը, որն այնքան անհրաժեշտ է մշտապես ինչ-որ տեղ շտապողներիս: Համլետը կարծես մեզ ճանապարհորդության է հրավիրում իր գործերով, բայց ոչ դեպի ինչ-որ առեղծվածային երկիր, այլ դեպի մեր ցնցող բնաշխարհը: Նրբերանգների ցնցող համադրումներով, արեգակի ժայթքում հիշեցնող լուսավոր ցոլքերով, մաքուր ներկերի թանձր վրձնահարվածներով Համլետ Ասատրյանը ստիպում է մեզ խորասուզվել հիշողությունների տարածության մեջ, որտեղ ձմռանը, գարնանը և աշնանը հարություն են առնում լեռների թանձր անտառով ծածկված լանջերը, ամռան տապից շիկացած քարերը և չոր խոտի ու դաշտային ծաղիկների բույրը:
Նա չունի մռայլ օրեր:


Մարինա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հայաստանի նկարիչների միության արվեստաբանական բաժնի նախագահ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ